Ներքին խմորումներ Փաշինյանի թիմում. ուր են տանում Սասուն Միքայելյանի քայլերը

Քաղտեխնոլոգը կարծում է, որ իշխանական բուրգն ուղղահայաց կառուցելու գործընթացում այն մարդիկ, որոնք չեն համապատասխանի վարչապետի չափանիշներին և պատկերացումներին, կարող են մղվել քաղաքական լուսանցք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության ներսում պայքար է ընթանում նրա համար, թե ով ավելի մոտ կկանգնի առաջնորդին` վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով պատգամավոր Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարությունը։

Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը. պատասխանում է Արարատ Միրզոյանը

Վերջինն այսօր իր թիմին կոչ է արել ղեկավարվել «թավշյա հեղափոխության» գաղափարներով և սկզբունքներով, հակառակ դեպքում կարող է տեղի ունենալ «թավշյա հեռացում»։ Նշենք, որ Միքայելյանն ի սկզբանե դեմ էր, որ իշխող կուսակցությունն առաջադրի իր թեկնածուին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում։ Արդյունքում այդ թեկնածուն պարտություն է կրել հուլիսի 9–ին կայացած ընտրություններում։

Բադալյանի կարծիքով` «թավշյա հեղափոխությունը» արմատախիլ է արել քրեաօլիգարխիկ համակարգը, սակայն որպես այլընտրանք առաջարկել մեկ մարդու իշխանությունը։ Փաշինյանն ինքը «Քաղաքացիական պայմանագրի» համագումարի ժամանակ հայտարարել է, որ «իզմերի» դարաշրջանն ավարտվել է, և որ կուսակցությունը որպես այդպիսին կոնկրետ գաղափարախոսություն չունի։ Փորձագետի խոսքով` իրականում հենց այդպես է. ՔՊ–ն դասական կուսակցություն չէ` հստակ ձևակերպված գաղափարախոսությամբ։

Էդ ի՞նչ ջիգյար եք կերել, սսկվեք. Սասուն Միքայելյանը զգուշացրեց նախորդ իշխանությանը

Կուսակցության միավորող գործոնը վարչապետի կերպարն է։ Նրա շուրջ էլ համախմբված է ամբողջ թիմը։ Եվ հիմա այդ թիմի ներսում տարաձայնություններ են առաջացել, թե ով ամենից շատ պետք է օգտվի վարչական և այլ «բարիքներից», որոնք կբերի վարչապետի հետ մտերմությունը։ Դա կարող է լինել քաղաքապետի աթոռը, մարզպետի, համալսարանի ռեկտորի պաշտոնը և այլն։ Բադալյանը հենց այդ համատեքստում է դիտարկում Սասուն Միքայելյանի դժգոհությունը թիմում որոշ մարդկանց գործողություններից։ Նա կանխատեսում է այդ ներկուսակցական պայքարի հետագա ակտիվացում։

«Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся». Սասուն Միքայելյան

«Որքան էլ Փաշինյանը փորձի «կտրել» այդ թևերը կուսակցության ներսում, դրանք միշտ կլինեն», – ասում է Բադալյանը։

Փորձագետը չի բացառում, որ Փաշինյանը կփորձի իշխանությունն ուղղահայաց կառուցել իշխող թիմի ներսում։ Եվ ուղղահայաց կառուցելու գործընթացում մարդիկ, որոնք չենք համապատասխանի նրա չափանիշներին և պատկերացումներին, կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում։ Բայց Փաշինյանն ամբողջությամբ չի հրաժարվի այդ մարդկանցից։ Ինչպես նշեց մեր զրուցակիցը, ասվածը հատկապես վերաբերվում է Սասուն Միքայելյանին, որը բավական լուրջ ազդեցություն ունի Կոտայքի մարզում, գլխավորում է «Երկրապահ» կամավորների միությունը։ Իսկ խորհրդարանական ընտրություններում վարկանիշային ցուցակով առաջադրված Միքայելյանը 31 հազար ձայն ավելի է ստաց ել, քան իշխանության մնացած վարկանիշային թեկնածուները։

Հետևաբար, Միքայելյանին իր ազդեցությամբ և ռեսուրսներով հետ մղելը բավական վտանգավոր քայլ կլիներ վարչապետի համար։