Իլհամ Ալիևի որդին ավարտեց բանակային ծառայությունը. լուսանկարներ

Հեյդար Ալիևը ծառայում էր Պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին` Հեյդար Ալիևը, զորացրվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու հանդիսավոր արարողությունը կայացել է հուլիսի 1-ին Պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում։

Զորացրվածների թվում է եղել նաև Հեյդար Ալիևը։

Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը գովասանագրեր է հանձնել զորացրված զինվորներին, այդ թվում` Ադրբեջանի նախագահի որդուն։

Իլհամ Ալիևի որդին ավարտեց բանակային ծառայությունը. լուսանկարներ

Նշենք, որ արարողությանը մասնակցել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։

Իլհամ Ալիևի որդին ավարտեց բանակային ծառայությունը. լուսանկարներ

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերի 16-ին էր հայտնի դարձել, որ Ալիևի որդին զինվորական երդում է տվել։ Այն ժամանակ արարողությանը մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևի որդին ավարտեց բանակային ծառայությունը. լուսանկարներ

Ադրբեջանում զինվորական ծառայության տևողությունը 1.5 տարի է, բայց բարձրագույն կրթություն ունեցողները մեկ տարի են ծառայում։