ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Երևանում հղի վարորդը բախվել է ցանկապատին և կախված վիճակում մնացել ճանապարհի եզրին։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ` հունիսի 30-ին, ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մ․Ա․-ն իր վարած Mazda մակնիշի 07 QO 033 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում, Օգանովի 64 շենքի բակում բախվել է ցանկապատին և մի քանի մետր կախված վիճակում մնացել ճանապարհի եզրին։
Վթարի հետևանքով վարորդ Մ․Ա․-ն, որը հղի է եղել, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն` ինքնազգացողության վատացման պատճառով։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։