Գյումրիում չեմպիոն դառնալը գրիպի վարակի պես է. գյումրեցիները դիմավորեցին «մեղավորներին»

Медалисты Вторых Европейских игр вернулись в северную столицу (1 июля 2019). Гюмри
Մարզիկներին դիմավորելու էին եկել ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլ նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Քաղաքի մուտքի մոտ գյումրեցիները դհոլ-զուռնայով ու կենացներով  դիմավորեցին այսօր Մինսկից վերադարձած չեմպիոններ Արթուր Հովհաննիսյանին և  Հովհաննես Բաչկովովին:

Армянские медалисты Вторых Европейских игр вернулись в Армению (1 июля 2019). Еревaн
Հայաստանի դրոշն ամեն անգամ բարձրացնելը սխրանք է. մարզիկները վերադարձան Հայաստան

Մարզիկներին դիմավորելու էին եկել  ոչ միայն հարազատներն ու  ընկերները, այլ նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Շիրակի մարզի բռնցքամարտի  ֆեդերացիայի նախագահ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման հաջողության երկար  էր սպասել:  «Այս փոքր քաղաքում 3 չեմպիոն՝  սա  իրոք  ուրախանալու առիթ  է: Գյումրեցի մարզիկները ևս մեկ անգամ ապացուցեցին՝  Գյումրին մարզական քաղաք  է»,-նշեց Սամվել Բալասանյանը: Sputnik Արմենիայի այն  դիտարկմանը, թե  գյումրեցիները կատակում են, որ Գյումրիում չեմպիոն դառնալը գրիպի վարակ է, Սամվել Բալասանյանը ծիծաղելով հաստատեց՝ «վարակը ոչ միայն քաղաքի երիտասարդների շրջանում է  տարածվել, այլ նաև հարևան համայնքներում»:

Գյումրիում չեմպիոն դառնալը գրիպի վարակի պես է. գյումրեցիները դիմավորեցին «մեղավորներին»
Գյումրիում չեմպիոն դառնալը գրիպի վարակի պես է. գյումրեցիները դիմավորեցին «մեղավորներին»

Երիտասարդ  մարզիկ Արթուր Հովհաննիսյանը անկեղծանում է՝ սա իր համար այս պահին ամենամեծ հաղթանակն է: «Շատ  մրցումների  եմ մասնակցել ու շատ հաղթանակներ եմ ունեցել, բայց այս հաղթանակը  իմ կյանքում ամենակարևորն էր ու երազանք, որն արդեն իրականացավ։ Բայց ես չեմ բավարարվի միայն սրանով»,-նշեց Արթուրը, հավելելով, որ  հաղթանակը ծնողներին է նվիրում:

Գյումրիում չեմպիոն դառնալը գրիպի վարակի պես է. գյումրեցիները դիմավորեցին «մեղավորներին»

Հովհաննես Բաչկովովին  դիմավորելու էին եկել նաև կինն ու  զավակները՝ 1 ու կես և չորս  տարեկան որդիները: Չեմպիոնն  ասում է՝  նախադրյալներ կան, որ որդիներն  իր ճանապարհն են ընտրելու, նրանք սիրում են բռնցքամարտիկի ձեռնոցները հագնել ու կռվել:  «Ամենաշատը նրանց էի կարոտել: Գնացել էինք հաղթելու նպատակով ու ուրախ եմ, որ  դա կարողացանք իրականացնել»,-նշեց Հովհաննես Բաչկովովը՝ հաստատելով, որ լավ մարզիկների հետ  «հաշվի են նստում»՝ անկախ քաղաքից ու երկրից:

Երկու ոսկե մեդալ 1 ժամում. հայ բռնցքամարտիկները կրկին հաղթական ելույթ են ունեցել Մինսկում

Հավելենք, ամփոփելով կիսամյակը, Շիրակի մարզպետարանի սպորտի վարչության պետ Վաչիկ Վարդանյանը  տեղեկացրեց՝  մարզական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Շիրակի մարզիկները Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում նվաճել են 35 մեդալ: Սա մեծ ցուցանիշ է, բայց այս թիվն ավելացնելու բոլոր նախադրյալները կան: 

Հիշեցնենք` Եվրոպական խաղերից հայ մարզիկները 19 մարզաձևից 9-ում նվաճել են 11 մեդալ` 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե:

Ոսկե մեդալով հայրենիք են վերադարձել բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Նշենք, որ Մինսկի խաղերին մասնակցած ըմբիշները դեռ Հայաստանչեն վերադարձել. նրանք մեկնել են հավաքների և, ամենայն հավանականությամբ, հայրենիք կվերադառնան 14 օր անց։