Android-ի նամակագրությունում Snapchat-ի ոճով էֆեկտներ են ավելացել. տեսանյութ

Ոմանց սմարթֆոններում գուցե արդեն հայտնվել է նորույթը, բայց դրա մասին չգիտեն։ Տեսանյութը կօգնի գտնել ձեր բջջային սարքի նոր էֆեկտները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik.Google-ն իր Android օպերացիոն համակարգի «Նամակներ» հավելվածում ավելացրել է փորձնական «Էֆեկտներ» կոճակը, որը գտնվում է տեսախցիկ բաժնում՝ photo-ի և video-ի կողքին:

Այս պահի դրությամբ կարելի է օգտագործել 5 էֆեկտ, որոնք բոլորն էլ ցուցադրված են տեսանյութում:

Android-ի նամակագրությունում Snapchat-ի ոճով էֆեկտներ են ավելացել. տեսանյութ

Անիմացիոն նամակները հնարավոր է ուղարկել SMS-ի կամ MMS-ի միջոցով: Ինչպես յուրաքանչյուր փորձնական գործառույթի դեպքում, այս պարագայում էլ պետք է անցնի որոշ ժամանակ, որպեսզի այն հասանելի դառնա բոլորին: Իսկ թե երբ դա տեղի կունենա, դեռևս հայտնի չէ:

Այ քեզ բան. աղջիկները «կթիզիզանան», ռոբոտը չի «ծեփվի» պատերին, իսկ արևամեքենան կմտնի շուկա