«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում հինգերորդ անգամ կայացավ հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։ Մասնակիցները ծանոթացան բույսերի կիրառման տարբեր եղանակներին, սովորեցին ճիշտ համտեսել բուսական թեյերն ու մասնակցեցին ամբողջ աշխարհում խաղաղությունը խորհրդանշող հսկայական բրդուճի պատրաստմանը։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հայկական ազգային երգերն ու հայկական փոփ-երաժշտությունը հաջորդում են միմյանց, երկար հյուսերով և տարազներով աղջիկները զիջում են պարահրապարակը կարճ շորտերով երիտասարդներին։ Պարահրապարակի շուրջ տասնյակ տաղավարներ են, որոնց անվանումներն այս կամ այն կերպ կապված են բույսերի հետ՝ Սարինխոտ, Armenia Tree Project, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ և այլն։

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացվող «Հայ բույս» հոբելյանական հինգերորդ փառատոնին աննախադեպ շատ կազմակերպություններ են մասնակցում։ Հինգ տարվա մեջ առաջին անգամ փառատոնին սատարել է Տավուշի մարզպետարանը՝ տեղեկատվական աջակցություն ցուցաբերելով։ Մարզպետ Հայկ Չոբանյանն իր ընտանիքի հետ է մասնակցում միջոցառմանը։

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

«Արդեն որերորդ տարին է Լիտվայի դեսպանատունը մեզ ակտիվ աջակցություն է ցուցաբերում, այս տարի միացել են նաև բույսերի հետ կապ չունեցող կազմակերպություններ։ Օրինակ, դիզայներական ու ոսկերչական կենտրոններ», - հպարտությամբ ասում է փառատոնի կազմակերպիչներից Իրինա Չիբուխչյանը։

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

Նրա խոսքով, երբ փառատոնն առաջին անգամ էր անցկացվում, հավաքվել էին միայն մի քանի ընկերներ, այժմ «Հայ բույսը» իսկական ավանդական տոնակատարության ծավալների է հասել։

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

Նախորդ տարիների պես մասնակիցները 20 մետրանոց բրդուճ են պատրաստել։ Հայկական բրդուճի բաղադրատոմսը պարզ է ու հայտնի է բոլորին՝ լավաշով պանիր ու կանաչի։ Այն «խաղաղության բրդուճ» անվանումն է ստացել, քանի որ հայկական պանրից բացի այնտեղ հայտնվել են նաև շվեյցարական, լիտվական ու վրացական պանիրներ։ Բրդուճը խորհրդանշում է բոլոր ժողովուրդների բարեկամությունը։

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

Այս տարի փառատոն էր այցելեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Նա անցավ բոլոր տաղավարներով, շփվեց կազմակերպիչների հետ ու վերջում համտեսեց Տավուշի գինին։ 

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

Լիտվայի դեսպանատնից նրա գործընկերոջը հետաքրքրեց Երևանի պետական համալսարանի տաղավարը․ նա փորձում էր գուշակել՝ ներկայացված երիցուկով թեյերից որն է բուժական։

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

Դժվար չէր գուշակել. կեղծ երիցուկով թեյը դառնոտ էր։ ԵՊՀ Բուսաբանության ու սնկաբանության ամբիոնի ասիստենտ Նարինե Զաքարյանն ասում է, որ դեղատներում հաճախ բժշկական երիցուկի փոխարեն այլ բույսեր են վաճառում։ 

«Ընտանիքիս արդեն երրորդ սերունդն է բուժական բույսերով զբաղվում, այնպես որ փոքրուց եմ հետաքրքրվում դրանով։ Մենք ամբիոնում լրջորեն զբաղվում են իսկական ու կեղծ երիցուկների ուսումնասիրությամբ ու այսօր ներկայացնում ենք դրա արդյունքը», - ասաց Նարինեն։

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

ԵՊՀ-ի տաղավարի հարևանությամբ «Սարինխոտի» ու «Դարմանի» տաղավարներն են։ Առաջինը ներկայացնում է սարի բույսերի եզակի խառնուրդները, որոնք պատրաստված են արցախցի տատիկներ բաղադրատոմսերով, երկրորդը՝ բուժական ու խոտաբուսային թեյերը։

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

Փառատոնի անցուդարձից քիչ հեռու՝ մի կինը փոքր տոպրակով արևքուրիկ և ուրց է հավաքում թեյի համար։

Նա հիսուն մետր է հեռու տաղավարներից, որտեղ կարող էր նույնը գնել գեղեցիկ փաթեթավորումով։

Ամեն անգամ բույսը գտնելիս նա հոտ է քաշում ու դնում է տոպրակի մեջ։

«Սա դրախտ է». Ենոքավանում հինգերորդ անգամ անցկացվեց «Հայ բույս» փառատոնը

«Նա Արմինեն է, մեկ տարի առաջ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել», - ասում է  ծանոթ լրագրող Եվգենյան, որը ողջ կյանքը Ռուսաստանում ապրելուց հետո ամեն ինչ թողել ու Հայաստան է տեղափոխվել։

«Նա էլ է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել։ Գիտե՞ս, շատերը Հայաստանի մասին հոդվածներս կարդալուց հետո ինձ անձնական նամակներ էին գրում, որ նույնպես ուզում են գալ։ Բայց Արմինեն միակն է, որ գրել է «շնորհակալ եմ ձեր հոդվածների համար, կարդացի դրանք ու տեղափոխվեցի»։

Արմինեն առաջին անգամ է ոչ միայն բույսերի փառատոնին, այլև Ենոքավանում։

«Սա դրախտ է», - կարճ ասում է նա ու շարունակում թեյի համար բույսեր հավաքել։ Նրա գնահատականը շատ լավ է բնութագրում մեզ շրջապատող տեսարանը։