ՌԱԴԻՈ

Այվազյան. «Չեմ կարծում, թե սահմանադրական ճգնաժամ կա. կա մտքի և բարոյականության ճգնաժամ»

Sputnik
Այվազյան. «Չեմ կարծում, թե սահմանադրական ճգնաժամ կա. կա մտքի և բարոյականության ճգնաժամ»

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է որակել ու Հանրապետության նախագահին, խորհրդարանի ղեկավարին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ չի կիսում այն տեսակետը, որ երկրում կա սահմանադրական ճգնաժամ։

ՍԴ–ի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու կառուցակարգը ՀՀ նախագահի ձեռքում է. Այվազյան

«Չեմ կարծում, որ կա սահմանադրական ճգնաժամ. կա մտքի և մտածողության ճգնաժամ»,-ասում է Այվազյանը։

Նրա խոսքով, սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ընդամենը տեղափոխել են սուբյեկտիվ մեկնաբանությունների տիրույթ և ըստ էության, կարծես թե մտել  փակուղի։

«Հեղափոխությունից հետո խնդիր է դրված փոխել նաև դատական իշխանությունը. խնդիրը լուծելու կառուցակարգը գտնվում է հանրապետության նախագահի ձեռքին։ Նախագահը պետք է հրավիրի այսօրվա իշխող քաղաքական ուժին ու ՍԴ 7 անդամներին ցիվիլ երկխոսության, որի ընթացքում պետք է ներկայացվեն ՍԴ անդամների հրաժարականի համար փաստարկված պահանջներ»,-կարծում է Վարդան Այվազյանը։

Փորձագետն ավելի քան համոզված է, որ այդ պարագայում ՍԴ անդամները հրաժարական կտան։