Մարգարյան. «Լարիի փոխարժեքի անկման դինամիկան հուշում է, որ մեզ համարժեք քայլեր են պետք»
© Sputnik
Հունիսի 20-ին Թբիլիսիում սկիզբ առած անկարգություններից հետո նկատվեց լարիի փոխարժեքի անկում։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով, դա որոշակի ազդեցություն կունենա Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման վրա։
«Բացի այդ, լարիի փոխարժեքով պայմանավորված սևծովյան հանգիստը պետք է որ ավելի մատչելի դառնա հայ զբոսաշրջիկների համար»,-արձանագրում է տնտեսագետը։
Ըստ Մարգարյանի, նման զարգացումները նոր բան չեն Հայաստանի համար։
«Ենթադրենք, նույն ԵԱՏՄ-ի անդամ պետությունների արտարժույթի փոխարժեքի անկումը վերջին տարիներին հանգեցրել է մեր տնտեսության արտահանման վատթարացմանը»,-նկատում է Մարգարյանը։
Նրա խոսքով, դա հատկապես մեծ հարված է հասցրել գյուղատնտեսությանը, սննդի արդյունաբերության ոլորտին, ալկոհոլային խմիչքների արտահանմանը։