Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

Հայաստանում  զբոսաշրջիկները խաղի միջոցով կկարողանան ոչ թե հետևել, այլ ներգրավվել պատմական իրադարձություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Տավուշի մարզի Գոշ համայնքում «Երիտասարդական Հայացք» ՀԿ-ն «QUEST ZONE» Սոցիալական ձեռնարկության շրջանակում հունիսի 29-ին  մեկնարկեց «HISTORICAL QUEST» զբոսաշրջային ծրագիրը:

Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Երիտասարդական Հայացք» ՀԿ–ի նախագահ, «HISTORICAL QUEST» Սոցիալական ձեռնարկության հիմնադիր Արամ Հարությունյանը խոսեց իր սպասումներից.

«Մեծ սպասումներ ունենք այս զբոսաշրջային նոր ուղղությունից։ Կարծում եմ մեր զբոսաշրջիկներին դուր կգա։ Շատ շուտով «QUEST ZONE» սոցիալական ձեռնարկության շրջանակներում կունենանք տարբեր պատմական շրջանների, տարբեր բնույթի և բարդությունների նախագծեր»։

Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

Ըստ քվեսթի լեգենդի՝ անպարտելիների թագավորությունն անհիշելի ժամանակներից պայքարում է իր անկախության համար։

Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

Թիմերից յուրաքանչյուրը պետք է ձգտի  հաղթել պայքարում, որպեսզի կերտի իր թագավորության պատմությունը։

Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

«HISTORICAL QUEST»-ի մասնակիցների ժամանումից հետո, ամեն ինչ սկսվեց կերպարանափոխությունից։ Մասնակիցներին համապատասխան հագուստ, թրեր, նիզակներ և վահաններ բաժանեցին։

Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

Թիմերը ուղևորվեցին անտառ, որտեղ նրանց սպասում էին մի շարք փորձություններ։ Խաղը տևեց մոտ 2 ժամ, որի ընթացքում թիմերը գտան թաքնված դրոշները, հանդիպեցին իմաստունին, գտան գանձատուփը և մի շարք փորձություններ հաղթահարեցին։

Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

Օգտագործելով իրենց գիտելիքները և ռազմարվեստի հմտությունները հաղթող թիմը  ստեղծեց նոր թագավորություն։

Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

Խաղի ավարտից հետո ընթրիք մատուցվեց։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում:

Մասնակիրցներին մշտապես ուղեկցում են անվտանգության աշխատակիցները, որոնք իրենց հետ ունեն այն ամենն ինչ անհրաժեշտ է առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Քվեստին մասնակցելու համար անհրաժեշտ է 20000-25000 դրամ, որում ներառված են Երևանից դեպի քվեստի տարածք ուղևորափոխադրումը, խաղի կազմակերպումը, ընթրիքը և Երևան վերադառնալը։