Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի- Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Արմեն Սարգսյանը մրցանակի է արժանացել

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա հունիսի 21-ին մեկնարկած Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությունը, որին կմասնակցի նաև նախագահ Սարգսյանը։

Նախագահի աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ինչպես նաև Նախագահը կայցելի գիտական և կրթական մի շարք հաստատություններ: