Մի աղջկա լուսանկարի պատճառով Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսել

Լիբանանի քաղաքացու հրապարակած լուսանկարը, որում նա պատկերված է մի ղազախ աղջկա հետ, Ղազախստանում բողոքի իսկական փոթորիկ է առաջացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի-Sputnik. Ղազախստանում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ այնտեղ աշխատող Լիբանանի քաղաքացին հրապարակել է մի աղջկա հետ արված լուսանկար։ Լուսանկարում տղայի ձեռքում ռադիոկապի սարք է, որի ալեհավաքը կպչում է աղջկա շուրթերին։

Sputnik Ղազախստանի հաղորդմամբ՝ դրանից հետո Թենգիզ գյուղում գտնվող 3GI  գործարանի մոտ հազար աշխատող գործադուլ է հայտարարել։ Աշխատողները լուսանկարը համարել են վիրավորական, հայտարարել են գործադուլ և սկսել են ծեծի ենթարկել օտարերկրացի աշխատակիցներին։ Մի քանի մարդ վնասվածք է ստացել։

Դեպքի վայր են ժամանել Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Որոշ ժամանակ անց լիբանանցի Էլի Դաուդը ներողություն է խնդրել ղազախներից լուսանկարը հրապարակելու համար։

Նա աշխատում է Ղազախստանի Consolidated Contracting Engineering & Procurement S.A.L. Offshore (CСЕР) ընկերությունում՝ որպես լոգիստիկայի գծով ադմինիստրատոր։