Երկու ոսկե մեդալ 1 ժամում. հայ բռնցքամարտիկները կրկին հաղթական ելույթ են ունեցել Մինսկում

Հայ բռնցքամարտիկները փառահեղ ավարտեցին իրենց ելույթները Եվրոպական խաղերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Քիչ առաջ 64 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 6-ն արդեն Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչում են

Եզրափակիչ մենամարտում նրա մրցակիցն էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիհան։ Հայ բռնցքամարտիկը հաղթեց ֆրանսիացի մրցակցին 3։2 հաշվով։

Քանի որ Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն է, Հովհաննես Բաչկովը նվաճեց նաև այդ կոչումը՝ ճանաչվելով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Բաչկովի ելույթից րոպեներ առաջ ոսկե մեդալ էր նվաճել նաեւ 49 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը: Նա եզրափակչում մենամարտեց և հաղթեց վրացի Սախիլ Ալախվերդոլիին՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը: