ԵՐԵՎԱՆ, հունիսի — Sputnik. ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրեշեմը վնասվածքներ է ստացել ամերիկյան ու հյուսիսկորեական ԶԼՄ-ների ներկայացուցիչների քաշկռտուքի ժամանակ. այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի ու ՉՀԺԴ առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման ժամանակ միջկորեական սահմանին: Եղելության մասին հայտնել է CNN –ի լրագրող, Սպիտակ տան փուլում ներառված Ջիմ Ակոստան։
Ակոստայի խոսքով՝ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը հյուսիսկորեացիների հետ քաշկռտուքի մեջ է ընկել. նրանք փորձում էին հեռացնել Սպիտակ տան պրես-փուլի մասնակիցներին, որպեսզի կարողանան ավելի լավ դիրք զբաղեցնել Թրամփ-Կիմ հանդիպումը լուսաբանելու համար։
«Գրեշեմը թեթև կապտուկներ է ստացել։ Աղբյուրն ասում է, որ նա ստացել է դրանք կռվի ընթացքում», - գրել է Ակոստան Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ ու Հարավային Կորեայի առաջնորդների հանդիպումը կայացել է ապառազմականացված գոտում։ ԱՄՆ-ն նախագահն առաջին անգամ էր երկու Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտում։