Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն

«Սպիտակ արջը» իր չեմպիոնական մեդալների հավաքածուում ևս մեկ ոսկե մեդալ ավելացրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ գոտեմարտում  հաղթեց 5։0 հաշվով՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք, որ Երկրորդ Եվրոպական խաղերը մեկնարկել են հունիսի 21-ին։