Արսեն Թորոսյանը տեսակցել է Ադրբեջանից վերադարձված Զավեն Կարապետյանի հետ

Զավեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարին պատմել է իր առողջական վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի-Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ադրբեջանից Հայաստան վերադարձած Զավեն Կարապետյանին, որը  ստացիոնար բուժում է ստանում։ Այս մասին տեղեկացրել է նախարար Թորոսյանն իր  Facebook-յան պաշտոնական էջում։

«Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- գրել է նախարարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Կարապետյանին Կարմիր խաչի օգնությամբ Հայաստան են վերադարձրել հունիսի 28-ին։

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են ձերբակալվածներին. հայտնի է` ովքեր են նրանք

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են 2019–ին մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Տավուշի կողմից Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

2019 թվականի մարտի 16-ին ազգությամբ ադրբեջանցի Էլվին Իբրահիմովը ՀՀ սահմանը հատել էր Տավուշի մարզի Բարեկամավան գյուղին հարողհատվածում։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ կապ հաստատելու և տեսակցելու ցանկություն էր հայտնել։