Զբոսաշրջիկները պետք է իմանան սա. Վրաստանում փոթորկի պատճառով արգելված է ծով մտնել

Սև ծովի ափին մոլեգնած փոթորիկը կարող է ուժգնանալ անբարենպաստ եղանակի պատճառով։ Ծովափին փրկարարների լրացուցիչ խումբ է աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Սև ծովի ափին հանգստացող զբոսաշրջիկները պետք է զգոն լինեն։ Սևծովյան ափի ողջ երկայնքով մոլեգնած փոթորկի պատճառով լողալու համար ժամանակավոր արգելք է մտցված: Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

«Ամբողջ Սև ծովի երկայնքով 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցված։ Եղանակային վատ պայմանների պատճառով փոթորկի ուժգնացում է սպասվում։ Կոչ ենք անում ծովում չլողալ»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կտրականապես արգելվում է փոքր երեխաներին առանց հսկողության թողնելը։ Ծովափի կարմիր դրոշակները նշանակում են, որ լողալու ժամանակավոր արգելք է սահմանված, և որ փրկարարների լրացուցիչ խումբ է մոբիլիզացվել։

Ինչ չի կարելի տանել Վրաստան. հարևան երկիր հանգստի մեկնողներին ՊԵԿ–ը հիշեցնում է

Նրանք շրջում են ծովափին ու հանգստացողներին բարձրախոսի օգնությամբ մի քանի լեզուներով կոչ անում ողբերգական հետևանքներից խուսափելու համար պահպանել անվտանգության կանոնները։

Նշվում է, որ ծովում լողալն անվտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ փրկարարական դիտանոցներին սպիտակ դրոշներ հայտնվեն։

Armenia ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի չվերթ կիրականացնի Երևանով