Ոստիկանությունը դասալքության համար հետախուզվող 47-ամյա տղամարդու է կալանավորել

Իրավապահները 17 տարի հետախուզման մեջ գտնվող տղամարդուն հայտնաբերել են «Բագրատաշեն» սահմանային անցակետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են 2002 թվականի ապրիլի 16-ից դասալքության հոդվածի մեղադրանքով հետախուզվող 47-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Թրաֆիքինգի մեջ կասկածվող ՌԴ քաղաքացին Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել

Ոստիկանությունը զբաղվում է տրանսվիստիտների կռվի դեպքով. տեսանյութ

Ըստ հաղորդագրության տղամարդը հայտնաբերվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 23.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում

Տղամարդուն կալանավորել են։

Երևանում հնչած կրակոցների և վիճաբանության մասնակիցների ինքնությունը հայտնի է. տեսանյութ