Պատուհանից ընկած երկու տարեկան փոքրիկի հրաշք փրկությունը. տեսանյութ

Տասնյոթ տարեկան պատանին փրկել է պատուհանից ընկած փոքրիկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիս — Sputnik. Համացանցում տարածում է ստանում մի տեսանյութ, որում 17 տարեկան ալժիրցի Ֆեուզի Զաբաատը աներոջ հետ կանգնած է Ստամբուլի փողոցներից մեկում։

Ինչ–որ պահի նա սկսում է վերև նայել, հետո բարձրացնում է ձեռքերն ու բռնում է ընկնող երեխային:

Ավելի ուշ նա պատմել է Nation News գործակալության լրագրողին, որ երկրորդ հարկում պատուհանագոգին կանգնած երեխայի էր տեսել։ Նա անսպասելի ընկել էր վերևից։ Պատանին չի խուճապի չի մատնվել ու բռնել է նրան։

Աղջկա մայրը շատ շնորհակալ է Ֆեուզիին ու նրան հերոս է անվանում։ 

Նա խոստովանել է, որ աչքաթող էր արել երեխային, քանի որ այդ պահին խոհանոցի գործերով է զբաղված եղել։