Կրակոցներ Երևանում. 4 հոգու հոսպիտալացրել են. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Ըստ լուրերի՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Դավիթաշենի 4-րդ փողոցից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել 4 երիտասարդ:

Ողբերգական ավտովթար Արմավիրում. մի հոգի մահացել է՝ գիտակցության չգալով. լուսանկարներ

Նրանց մարմնի տարբեր մասերին վնասվածքներ են եղել: Երկուսն այս պահին վիրահատվում են. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

Ըստ լուրերի՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Դավիթաշենի 4-րդ փողոցից, որտեղ մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այդ ընթացքում էլ հնչել են կրակոցներ:

Այս պահին դեպքի վայրում գործողություններ են իրականացնում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները:

Այլ մանրամասներ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք: դեպքում