Պայմանագրային զինծառայողին դանակահարած տղան ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Բժիշկները վիրահատել էին դանակահարված պայմանագրային զինծառայողին. նրանց հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. 25 տարեկան պայմանագրային զինծառայողին դանակահարած 19-ամյա քաղաքացին ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժանմունք և խոստովանական բացատրություն տվել։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մեքենան արագ վարելը` դանակահարության պատճառ. զինծառայող երիտասարդին վիրահատել են

Հունիսի 27-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 25-ամյա մի քաղաքացի: Պարզվել է, որ հունիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի սկզբնամասում ծագած վիճաբանության ընթացքում, 19-ամյա մի քաղաքացի ձեռքին եղած դանակով հարվածել է տուժածի կրծքավանդակին։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ տուժողը պայմանագրային զինծառայող է, հրաձիգ։

«Միջադեպի մասնակիցները ոստիկանությունում բացատրություններ են տվել։ Մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հունիսի 28-ին, ժամը 03.15-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, 19-ամյա քաղաքացին ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն։

Կրակոցներ Երևանում. 4 հոգու հոսպիտալացրել են. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Հիշեցնենք, որ բժիշկները վիրահատել էին պայմանագրային զինծառայողին, նրանց հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը։

Գյուղում խոսում են, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի եղբայրը մեքենան արագ է վարել, ինչից հետո գյուղի երիտասարդները նրան նկատողություն են արել, ինչն էլ վեճի թեմա է դարձել։

Պարզաբանումների ժամանակ էլ մասնակիցներից մեկը դանակահարել է երիտասարդին։ Ըստ ոստիկանության` ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։