Արջի հետ ընկերությունը, ընդ որում՝ այսքան ամուր և հուսալի, հնարավոր է միայն Ռուսաստանում, համոզված են օգտատերերը։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է գորշ արջը տուն մտնում, մոտենում մեջքով պատուհանի մոտ կանգնած տղամարդուն, ամբողջ հասակով բարձրանում հետևի թաթերի վրա և... Ո՛չ, չկռահեցիք. ոչ թե հարձակվում է, ինչպես կլիներ ամերիկյան ֆիլմերում, այլ եղբայրաբար գրկում է տիրոջը։ Ավելին, կենդանին շատ նուրբ ու քնքուշ լիզում է նրա ականջն այնքան ժամանակ, մինչև վերջինս ի պատասխան գրկում է նրան։
Այս տեսանյութի առաջացրած տրամադրությունն անհնար է նկարագրել։ Դա տեսնել ու զգալ է պետք։
Դիտեք կենդանիների մասնակցությամբ նաև այլ զվարճալի տեսանյութեր.
Փողոց դուրս եկած «մոդել» խոզը խցանման պատճառ է դարձել