Ինքնասպանություն անքնության պատճառո՞վ. Աշտարակում 93–ամյա տղամարդ է կախվել

Ընտանիքի անդամները փնտրել են ծերունուն ու հայտնաբերել ավտոտնակի հետնամասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում 93-ամյա մի պապիկ է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։

Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 7–ամյա աղջիկը խեղդվել է Մարտունի գետում

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ` հունիսի 28-ին։ Դին հայտնաբերել են Պռոշյան փողոցում գտնվող տներից մեկի ավտոտնակի հետնամասում:

Ընտանիքի անդամները նկատել են պապիկի բացակայությունը, սկսել են փնտրել նրան: Մի քանի ժամ որոնելուց հետո տեսել են, որ նա ավտոտնակի հետևում կախվել է:

Արցախում 16–ամյա տղա է խեղդվել. նա փրկարար ծառայության փոխգնդապետի որդին է

Ժամանած շտապօգնությունն արձանագրել է ծերունու մահն ու տեղեկությունը փոխանցել իրավապահներին, որոնք պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:

Գյուղում ասում են, որ տղամարդը անքնությամբ էր տառապում, և չի բացառվում, որ դրանից դրդված է ինքնասպան եղել: Համենայն դեպս, տղամարդու մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Շիրակում 42-ամյա տղամարդը կտրել է կոկորդը. սա ինքնասպանության առաջին փորձը չէ՞