Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել

Երկու տարի Ադրբեջանում անցկացրած տղամարդու ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ադրբեջանից հայրենադարձված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Կարապետյանին Կարմիր խաչի օգնությամբ Հայաստան են վերադարձրել երեկ` հունիսի 28-ին։

«Զավեն Կարապետյանին բժիշկները զննել են, և նրա ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար»,–ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են 2019–ին մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել

ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, որը մտավոր խնդիրներ ունի, մեծացել է մանկատանը և Ադրբեջանում էր հայտնվել 2017թ-ի հունիսի 20-ին՝ հատելով հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի ուղղությամբ։

Հայկը, ադրբեջանցի գերին և հուշ մնացած մանաթը. ինչպես հայ դիպուկահարը հերոս դարձավ գյուղում

2019 թվականի մարտի 16-ին ազգությամբ ադրբեջանցի Էլվին Իբրահիմովը ՀՀ սահմանը հատել էր Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի սահմանը։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ կապ հաստատելու և տեսակցելու ցանկություն էր հայտնել։

«Ողջունում ենք քայլը, որ փաստեց՝ երկխոսությունը կարող է դրական արդյունք տալ» ԵԱՀԿ նախագահ