Խորհրդարանն ընտրեց ՀՀ վարչապետի առաջադրած երկու թեկնածուներին

ՏՄՊՊՀ–ն երկու նոր անդամ ունի. վարչապետի թեկնածուներն արժանացան պատգամավորների հավանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Խորհրդարանն ամփոփվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները:

Խորհրդարանն ընտրեց ՀՀ վարչապետի առաջադրած երկու թեկնածուներին

Ինչպես ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, Քվեարկությանը մասնակցել է խորհրդարանի 132 պատգամավորից 87-ը:

Հայաստանի մենաշնորհային շուկաներում իներցիոն վախ կա. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածուներից Էդգար Ճաղարյանին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 12 պատգամավոր, Կարեն Սեդրակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել` 78, դեմ՝ 8, պատգամավոր։ 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Հիշեցնենք, ՏՄՊՊՀ անդամների ընտրության հարցը ներառված էր այսօր կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստի օրակարգում։ Մինչ քվեարկությունը րկու թեկնածուները պատասխանեցին պատգամավորների հարցերին։