«Ողջունում ենք քայլը, որ փաստեց՝ երկխոսությունը կարող է դրական արդյունք տալ» ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին Արցախի հարցի շուրջ ու ամբողջական աջակցություն է հայտնել նրանց ջանքերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հումանիտար հարցերի առաջխաղացումը։

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են ձերբակալվածներին. հայտնի է` ովքեր են նրանք

Լայչակը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի, ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Դիվանագետը ողջունել է համանախագահների խորհրդատվության արդյունքները, այդ թվում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները, որը կայացել է Մինսկի խմբի հովանու ներքո Մոսկվայում ապրիլի 15–ին ու Վաշինգտոնում հունիսի 20–ին, և այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած գերիների փոխանակումը։

«Մենք ողջունում ենք այդ հումանիտար քայլը, որը ցույց է տալիս` ինչպես երկխոսությունը կարող է հակամարտության մեջ ներգրաված մարդկանց համար դրական արդյունք տալ», – ընդգծել է ԵԱՀԿ ներկայացուցիչը։

Լայչակը աջակցություն է հայտնել Մինսկին գործընթացին ու համանախագահների աշխատանքին, նաև լարվածության նվազեցման ու խաղաղությանն և բանակցություններում զգալի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը։