ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Շերեմետևո օդանավակայանի ճանապարհն իսկական ջրատարի է վերածվել։ Ջրհեղեղը հասել է երկաթուղուն։
Օդանավակայանի մամուլի ծառայությունում հայտնել են, որ ջրհեղեղը ոչ մի կերպ չի անդրադարձել թռիչքների վրա։
Տերմինալ В հասնելու համար ուղևորները պետք է աերոէքսպրես կամ անվճար գնացք նստեն։
Համացանցի օգտատերերն անհանգստացած են։ Տեսանյութերից երևում է, որ երթևեկությունը ոչ միայն դժվարացել, այլև վտանգավոր է։ Որոշ մեքենաներ մինչև ապակիները ջրի տակ են մնացել։
Հունիսի 27–ին սկսված անձրևը շարունակվելու է մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ։