ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին վերակենդանացման բաժանմունք չեն տարել: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են միությունից։
««Սպարտակի» նախկին ռմբարկուն այսօր պլանային հետազոտություն է անցել հիվանդանոցում։ Հոսպիտալացման մասին խոսք չկա»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էն, որ 92 տարեկան Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Նիկիտա Սիմոնյանը 1956 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող է, երեք անգամ ԽՍՀՄ լավագույն ռմբարկու է ճանաչվել։