Մեքենան արագ վարելը` դանակահարության պատճառ. զինծառայող երիտասարդին վիրահատել են

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ երիտասարդին դանակահարել է նրա համագյուղացի 21-ամյա մի երիտասարդ։ Տուժողը պայմանագրային զինծառայող է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Արմավիրի Շահումյան գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հունիսի 26–ի լույս 27-ի գիշերը Արմավիրի մարզի Շահումյան գյուղից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել սրտի հատվածում դանակահարված 24-ամյա մի երիտասարդ։ Նա Շահումյան գյուղի բնակիչ է։

Հանաքը դանակ է դարձել. դանակահարություն` Շիրակի Ոսկեհասկ գյուղում.տղաները հիվանդանոցում են

Բժիշկները վիրահատել են տղային, նրանց հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը։ Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ երիտասարդին դանակահարել է նրա համագյուղացի 21-ամյա մի երիտասարդ։ Տուժողը պայմանագրային զինծառայող է, հրաձիգ։

Գյուղում խոսում են, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի եղբայրը մեքենան արագ է վարել, ինչից հետո գյուղի երիտասարդները նրան նկատողություն են արել։ Այս դրվագը պարզաբանման ու վեճի թեմա է դարձել։

Պարզաբանումների ժամանակ էլ մասնակիցներից մեկը դանակահարել է։ Այլ մանրամասներ իրավապահները պարզում են։