Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Կարեն Միրզոյանը 2012 թ.-ից մինչև 2017թ. -ը զբաղեցրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործընթացները մտահոգիչ են. ԱԺ նախկին խոսնակը` Արցախի հարցում իշխանության սխալների մասին

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը 2012 թ.-ից մինչև 2017թ. -ը զբաղեցրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը