«Էլի խմիչք կբերեմ». միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը երևանյան երեկույթի լուսանկար է հրապարակել

Միլիոնատերը գրում է, որ աշնանը Երևան է գալու համաժողովում ելույթ ունենալու համար և իր հետ մի քիչ էլ հիանալի խմիչք կբերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Reddit կայքի հիմնադիր, ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Instagram–ում ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում անցկացրած ուրախ խնջույքից լուսանկար է հրապարակել։

Մեկնաբանություններում նա գրել է, որ աշնանը Երևան է ժամանելու համաժողովում ելույթ ունենալու և իր հետ մի քիչ էլ հիանալի խմիչք կբերի։

Հատկանշական է, որ մեկ տարվա վաղեմության լուսանկարում կա նաև հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-9-ը Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կմասնակցի Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին։

2019 թվականին համաժողովն առաջին անգամ կանցկացվի Հայաստանի պես փոքր ու զարգացող երկրում։ Ավելի քան երկու հազար պատվիրակ աշխարհի 60 երկրներից կհյուրընկալվեն Երևանում։