Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը` խոսելով երեխաների հանգստի համար նախատեսված հաստատություններում (ճամբարներում) դիտարկումներ իրականացնելու հրամանների մասին։ «Դիտարկումների նպատակն է հասկանալ ինչ վիճակում ճամբարային սնունդը»,-նշում է մասնագետը։
Ավետիսյանի խոսքով` ստուգումներ կիրականացվեն ճամբարների խոհանոցներում, կուսումնասիրվեն սանիտարահիգիենիկ պայմանները։
«Մեր նպատակն է հասկանալ`եթե կան սննդի հետ կապված խնդիրներ, ապա երեխաներին զերծ պահենք դրանցից»,-մանրամասնում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։
Գեորգի Ավետիսյանը կոչ է անում այն տնտեսվարողներին, որոնք հանրապետության տարբեր վայրերում ճամբարներում են կազմակերպում, տեղեկացնել դրանց գոյության մասին, որպեսզի տեսչական մարմինը հնարավորություն ունենա ուսումնասիրել այդ ճամբարների սանիտարական պայմանները։
«Մեր նպատակը տնտեսվարողներին տուգանելն ու նրանց համար խնդիրներ ստեղծելը չէ»,-վստահեցնում է Գերոգի Ավետիսյանը։
Մասնագետի խոսքով` Սննդի անվտանգության տեսչական մարմնին այս պահին հայտնի են ընդամենը մի քանի ճամբարների գտնվելու վայրերի մասին տվյալներ։