Բժշկին ձայնագրել են և սպառնալիքով խոշոր գումար շորթել. ԱԱԾ հանցավոր խումբ է հայտնաբերել

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք:

Կաշառք ստանալու պահին ԱԱԾ–ն կալանավորել է ՀՀ սոցապ ծառայության պաշտոնատար անձի

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և ստանալու մասին համապատասխան զրույց և ձայնագրել այն: Հետագայում, սպառնալով հրապարակել բաժանմունքի վարիչի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ պարունակող ձայնագրությունը, պահանջել են 1500 ԱՄՆ դոլար գումար:

2019թ. հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո 1500 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է նշված անձանց, ինչից հետո նրանք ձերբակալվել են:

Գեներալ են ներկայացել ու գումար հափշտակել. ԱԱԾ–ն խաբեության նոր դեպք է բացահայտել

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն: