ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից, Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է սննդի արտադրությամբ զբաղվող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր Աքերի հետ։
ՀՀ նախագահը կարևորել է Cargill-֊ի նման տնտեսական հսկաների հնարավոր մուտքը Հայաստան և նշել, որ մեր երկիրը բավարար ներուժ և հնարավորություններ ունի ինչպես սննդի արտադրության, այնպես էլ սննդի անվտանգության ոլորտում համագործակցելու համար։