«Բանակ-2019»-ում ՀՀ տաղավարը համաժողովի հյուրերի շրջանում պահանջարկ է վայելում

Երևանը մշտապես ընդլայնում է իր ցուցադրությունը «Բանակում», քանի որ կարևորում է համաժողովը՝ որպես հայկական ռազմական տեխնիկայի նոր նմուշների ցուցադրության և ձեռնարկությունները զարգացնելու հարթակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik, Ալեքսանդր Խրոլենկո. Հայաստանն այս տարի հերթական անգամ մասնակցում է հինգերորդ ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովին, որն անցկացվում է հունիսի 25–30–ին Մոսկվայի մարզի «Պատրիոտ» պարկում։

Անօդաչուներ, ինքնաթիռներ, տանկեր. Ռուսաստանում մեկնարկել է «Բանակ-2019» ֆորումը

Միջոցառման մեջ ներառված են պաշտպանաարդյունաբերական համալիրի հայկական ձեռնարկությունները։ Հայաստանի տաղավարը համաժողովի հյուրերի շրջանում պահանջարկ է վայելում։ Կազմակերպիչները արձանագրում են, որ այստեղ բազում մարդիկ են հավաքվում։

Sputnik Արմենիայի տեսանյութում ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի վարչակազմի ղեկավար Վահրամ Թեփելիկյանն ասում է, որ Երևանը մշտապես ընդլայնում է ցուցադրությունը, քանի որ կարևորում է համաժողովը՝ որպես հայկական ռազմական տեխնիկայի նոր նմուշների ցուցադրության, նոր գործընկերներ ու կապեր փնտրելու, ձեռնարկությունները զարգացնելու հարթակ։

«Մենք աշխատում ենք նաև ներդրողների հետ, քանի որ ներդրումներն այս ոլորտում ու արտադրանքի հետագա արտահանումը լավ եկամուտ է բերում։ Այս տարի 12 ընկերություն ենք բերել։ Հայաստանը, որպես կանոն, ուժեղ է բարձր տեխնոլոգիական արտադրության մեջ», – ասաց Թեփելիկյանը։

«Բանակ-2019»-ում ՀՀ տաղավարը համաժողովի հյուրերի շրջանում պահանջարկ է վայելում

Համաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել ջերմատեսային տեխնիկա թողարկող «Արագած» ձեռնարկության արտադրանքը, նաև «Օրբիտա» օպտիկական համակարգերի արտադրանքը։

«Բանակ-2019»-ում ՀՀ տաղավարը համաժողովի հյուրերի շրջանում պահանջարկ է վայելում

Հայկական տաղավարում ներկայացված է նաև հրաձգային զենք, անօդաչու թռչող սարքեր, նոր զրահաբաճկոններ և ուժայինների համար նախատեսված բարձրորակ կոշիկներ։

«Բանակ-2019»-ում ՀՀ տաղավարը համաժողովի հյուրերի շրջանում պահանջարկ է վայելում

Ցուցադրության մեխն է համարվում «Շանս» արտադրանքը, որը նախատեսված է ցածր թռչող թիրախների դեմ պայքարելու համար։ Դա ինտեգրված էլեկտրամագնիսային հրանոթ է,  ջերմատեսիչ ու «Իգլա» հրթիռային համակարգ։

«Բանակ-2019»-ում ՀՀ տաղավարը համաժողովի հյուրերի շրջանում պահանջարկ է վայելում

«Մեր ջերմատեսային տեխնիկան,  «Շանսն» ու ԱԹՍ–ները ցուցահանդեսի այցելուների ուշադրության կենտրոնում են։ Նշեմ, որ ներկայացված գրեթե բոլոր զենքերն արդեն կիրառվում են Հայկական բանակում։ Իսկ մնացածը եզրափակիչ փորձարկումների փուլում են», – ասաց Թեփելիկյանը։

«Բանակ 2019»–ը Երևանում. հանդիսատեսը դիտարժան շոու տեսավ Երևանում

Հինգերորդ ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովը իր աշխատանքներն է սկսել հունիսի 25-ին մերձմոսկովյան «Պատրիոտ» պարկում, «Կուբինկա» օդանավակայանում և «Ալաբինո» զորավարժարանում:

Համաժողովի աշխատանքային ծրագիրը ներառում է 170 միջոցառումներ, որոնք առնչվում են պետությունների անվտանգության ապահովմանը, ռազմատեխնիկական առաջընթացին և տնտեսական համագործակցությանը:

Հայաստանից համաժողովին մասնակցում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: