Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը հիվանդանոցում մահացել է

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա սյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում երեկ գրանցված ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։

Պայթյուն Արարատի մարզում. 2 մարդու հիվանդանոց են տեղափոխել. տեսանյութ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, հունիսի 26-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա սյանը։

71-ամյա վարորդ Լյուդվիկ Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն։