Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի գործերի քննությանը․ՍԴ

Վահե Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի գործերի քննությանը մասնկացելն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել, ըստ որի` ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից։

Քոչարյանի կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ

«Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի գործերի քննությանը մասնկացելն անհնար է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում»,–նշված է ՍԴ որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը Մարտի 1–ի զոհերի իրավահաջորդն է։ Նա վերջերս է ընտրվել ՍԴ դատավոր։

Մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:

Ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը` Վահե Գրիգորյա՞նը, թե՞ Հրայր Թովմասյանը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Վահե Գրիգորյանի ընտրվելը Քոչարյանի` ՍԴ ուղարկած գործի վրա

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25–ին որոշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը վերաբացել ու նրան կրկին կալանավորել։