ԵՐԵՎԱՆ, 27 Հունիս — Sputnik. Սուսաննա Ստեփանյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից:
Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:
Հիշեցնենք, որ 2019–ի մարտի 31–ին Սուսաննա Ստեփանյանը դարձել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող: