Պետությունը 1000 դրամով հողամաս վաճառեց. մարզադպրոցի տեղում նոր հյուրանոց կկառուցվի

Երևանյան նոր հյուրանոցային համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2021թ.–ի օգոստոսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Կառավարությունն այսօր որոշեց Երևանի Նար Դոսի 53/2 հասցեում գտնվող 1039.1 քառ. մետր մակերեսով Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց շենքը 1000 դրամով օտարել «Ատլանտ Գրուպ» ընկերության։

Հագուստ, խմիչք և միրգ. հայաստանյան ընկերություններն ազատվեցին մաքսատուրքերից

Ինչպես հայտնեց նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզադպրոցի տեղում ընկերությունը հյուրանոցային բարձրահարկ համալիր է կառուցելու` պայմանով, որ դրա 3-րդ հարկում 1000 քմ տարածք հետագայում կտրամադրվի պետությանը։

Ըստ ներդրումային նախագծի`շինարարությունը նախատեսվում է ավարտել 2021թ.-ի օգոստոսին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց` ի՞նչ երաշխիքներ կան, որ համալիրը կկառուցվի ու պետությունն էլ կստանա խոստացված տարածքը։

Անապահով ընտանիքների ծնողները ստիպված չեն լինի գումար վճարել հիվանդանոցներում

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ շինարարության համար հատկացվող հողը գրավադրված է և հանդիսանում է երաշխիք ծրագրի իրականացման համար։ Ինչ վերաբերում է մարզադպրոցի շենքին, Նարեկ Բաբայանը հայտնեց, որ այն 4-րդ կարգի վթարային վիճակում է։