Պայթյուն Արարատի մարզում. 2 մարդու հիվանդանոց են տեղափոխել. տեսանյութ

Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից շինությունում պայթյուն է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

«Հունիսի 27-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը»,– նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Պայթյուն Վայոց ձորում. գլանանոթը պայթել է ու ավերել տարածքը. լուսանկար

Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից շինությունում տեղի է ունեցել մոտ 250 լ տարայից պայթյուն։ Պայթյունի հետևանքով Հ.Ա. և Ա.Կ.-ն տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ:

Պայթյուն Վանաձորում. 15–ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց