Միխայիլ Բնո–Հայրիյանը Կիևի մարզային վարչակազմի նախագահ կդառնա

Կիևի մարզային վարչակազմի նոր նախագահի կենսագրության մեջ շատ հետաքրքիր փաստեր կան. նա սովորել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄՄՀՊԻ - МГИМО)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Յանուկովիչի նախագահության տարիների երիտասարդ չինովնիկ Միխայիլ Բնո–Հայրիյանը Կիևի մարզային վարչակազմում բարձրագույն պաշտոն կստանա։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ–ները` հղում անելով Ուկրաինայի նորանշանակ նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշմանը։

Ի՞նչ չգիտենք նրա մասին. Վլադիմիր Զելենսկու կյանքի ոչ հայտնի դրվագները

Քաղաքական գործիչը 35 տարեկան է, նա աշխատում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահության տարիներից, ծնվել է Բաքվում։ Այնուհետև նրա ընտանիքը Լվով է տեղափոխվել, որտեղ էլ նա դպրոց է հաճախել։

Բարձրագույն կրթությունը ստացել է Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանում` «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ։

Հայրիյանը բուհն ավարտել է 2007 թվականին, որից հետո երկու տարի ապրել է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄՄՀՊԻ) Միխայիլը գործարար վարչարարության մագիստրոսի (master of business administration - MBA) դիպլոմ է ստացել` «Միջազգային նավթագազային բիզնես» մասնագիտությամբ։

Հարցեր քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում, Մնացականյանը` Կոպիրկինին ԱԳՆ հրավիրելու մասին

Ինստիտուտն ավարտելուց հետո նա աշխատել է Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանը, այնուհետև ստացել Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի խորհրդականի պաշտոնը։

Միխայիլ Բնո–Հայրիյանը Կիևի մարզային վարչակազմի նախագահ կդառնա