ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Բազմադարյան վանքը, որը տեղացիներն անվանում են Վանք Քելիսա, հայտնի է որպես ճարտարապետության անմահ գլուխգործոց։ Այս մասին գրում է իրանական Tehran Times պարբերականը։
Իրանում հայկական եկեղեցու գլխավոր տաճարը, որը գտնվում է Սպահան քաղաքի Նոր Ջուղա շրջանում, կառուցվել է 17–րդ դարում շահ Աբասի հրամանով։ Պաշտոնական անվանումը Սուրբ Ամենափրկիչ վանք է։
Հարյուրավոր հայեր, որոնք Սպահան են գաղթել 1603—1618 թվականների թուրք–պարսկական պատերազմի ժամանակ, իրենց ներդրումն են ունեցել վանքի շինարարության հարցում։ Նրանք մեծ գրադարան են հիմնել վանքում. այնտեղ պատկերազարդված Ավետարանների ու Աստվածաշնչերի մեծ հավաքածու կա. դրանցից մի քանիսը 10–րդ դարով են թվագրվում։
Տաճարը շքեղ հարդարանք ունի, որը լի է կյանքով ու գույնով. դրանք պատկերում են սրբերի կտտանքներն ու դժոխքի սարսափելի դևերին։ Տանիքը պարսկական մանրանկարի նուրբ ծաղկային մոտիվներով է զարդարված։
Կարևոր է հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում. ՀՀ վարչապետն այցելել է Սպահան