Ինչպես են «Զվարթնոցի» տաքսիստները խաբել օտարերկրացիներին. տեսանյութ

Վարորդների թակարդում են հայտնվել ֆիլիպինցի զբոսաշրջիկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik.«Զվարթնոց» օդանավակայանի մոտ զբոսաշրջիկներին տեղափոխող վարորդը զբոսաշրջիկներից ոչ միայն տեղափոխման, այլև հյուրանոցում մնալու համար են գումար վերցրել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես է հնդկական ընկերությունը խարդախություն արել ՀՀ–ում. մանրամասնում է Ադուլյանը

Ոստիկանությունը խարդախության մասին ահազանգը ստացել է հունիսի 22-ին, ժամը 21.05-ին:

1-02 է զանգահարել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ «Օպել» մակնիշի տաքսու վարորդը «Զվարթնոց» օդանավակայանում ֆիլիպինցի երկու զբոսաշրջիկից խաբեությամբ փող է վերցրել: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց ոստիկանները պարզել են, որ նշված խարդախությունը կատարել են երևանցի 40-ամյա և Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա երկու տղամարդ:

Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից

Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նրանք ներկայացել են «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և խոստովանել կատարածը:

Ըստ նախնական տվյալների` վարորդներից մեկը մյուսին ներկայացրել էր որպես հյուրանոցի աշխատակից և չարաշահելով օտարերկրացիների վստահությունը, ոչ միայն ուղեվարձի, այլև հյուրանոցում մնալու համար փող են վերցրել: Տուժողները միայն հյուրանոցում են հասկացել, որ իրենց խաբել են:

Հանգամանքները պարզվում են:

Հափշտակված գումարը վերադարձվել է օտարերկրացիներին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ավտոմեքենայի տերերին փակել է բնակարանում ու գողացել բակում կայանված ավտոմեքենան