ՀՀ–ի ու Մալթայի միջև ուղիղ չվերթ կհաստատվի. ի՞նչ կլինի վիզաների ազատականացման հարցը

Մալթայի արտգործնախարարը խոսել է Հայաստան–Մալթա վիզային ռեժիմի ազատականացման մասին` նշելով, որ դրա համար պետք է հաշվի առնել մի շարք գործոններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան վստահեցնում է, որ Մալթան պատրաստ է օժանդակել Հայաստան–Մալթա վիզաների դյուրացման գործընթացում։ Այս մասին Աբելան ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Վիզային ռեժիմի չեղարկումը կակտիվացնի Հայաստանի ու ՉԺՀ–ի կապերը. Զոհրաբ Մնացականյան

Վիզայի ազատականացում, ԼՂ խնդիր, ԵՄ աջակցություն. Մնացականյանը հանդիպել է Մոգերինիին

«Մալթան երկիր է, որը զբոսաշրջիկների որոշակի ծավալ է գրավում, և մենք գոհ ենք այդ ծավալներից։ Գիտեմ, որ ԵՄ արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ու նրանք քննարկել են վիզաների ազատականացման մեկնարկի հարցը։ Մենք այդ քննարկումներին պատրաստ ենք օժանդակել»,–ասաց նա։

Աբելայի խոսքով` ՀՀ-Ե վիզաների ազատականացման համար մի շարք գործոններ պետք է հաշվի առնել՝ ռեադմիսիայի համաձայնագիրը, Մալթայից ապաստան հայցողների ծավալը և մի շարք հարցեր։

Նա նշեց նաև, որ հաջորդ տարի երկու երկրների միջև ուղիղ չվերթ հաստատելու նպատակ կա։

ՀՀ քաղաքացիները Չինաստան կմեկնեն առանց վիզայի. համաձայնագիրը ստորագրվեց