Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա. կառավարությունն ավելի առատաձեռն գտնվեց

Գործադիրն առաջարկեց նվազագույն աշխատավարձի չափը սահմանել ավելի շատ, քան առաջարկում էին օրինագծի հեղինակ պատգամավորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik.Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա և կկազմի 68 000 դրամ։ Այս մասին հայտարարվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Հայաստանում վառելիքն ամեն տարի կթանկանա, բարձր աշխատավարձ ստացողներն էլ ավելի շատ կստանան

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն առաջարկեց օրակարգում ներառել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Տիգրան Կարապետյանի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի` նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 000 դրամից պետք է հասցնել 63 000 դրամի։ Բայց փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունն առաջարկում է այն հասցնել 68 000 դրամի։

«Մինչ իրենց ներկայացրած նախագիծը մենք շուրջ 3 ամիս առաջ մեր սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին պատվիրակել էինք հետազոտություն, որով պետք է գնահատվեր նվազագույն աշխատավարձի սոցիալ տնտեսական օրինաչափ մեծությունը»,– ասաց Գասպարյանը։

«ԿամԱԶ»–ների գնման մեջ գումա՞ր են աշխատել. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

Նրա խոսքով` հետազոտությունների արդյունքում որոշվել է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել ոչ թե 63, այլ 68 հազար դրամ։

Գործադիրը հավանություն տվեց օրինագծին, որը վերջնական ընդունման համար կներկայացվի ԱԺ։