Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հյուպատոսական խնդիրներ

Պատվիրակության անդամները հանգամանալից քննարկել են Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների և Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների հյուպատոսական սպասարկման խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Մոսկվայում հյուպատոսական հարցերով ռուս-հայկական խորհրդակցությունների հերթական հանդիպումն է տեղի ունեցել։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի ԱԳՆ Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ի.Կ. Վոլինկինը, հայկական պատվիրակությունը՝ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Ա.Գ. Սահակյանը:

Ռուսաստան-Հայաստան ուղղությամբ ավիատոմսերը կթանկանան. ո՞րն է պատճառը

Կառուցողական և բարյացակամ մթնոլորտում անցած խորհրդակցությունների ընթացքում՝ կողմերն առարկայորեն վերլուծել են հյուպատոսական ոլորտում երկկողմ հարաբերությունների վիճակը:

Պատվիրակության անդամները հանգամանալից քննարկել են Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների և Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների հյուպատոսական սպասարկման խնդիրները, մտքեր փոխանակել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1992թ. դեկտեմբերի 22-ի հյուպատոսական կոնվենցիայի, 1993թ. հունվարի 22-ի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի և համագործակցության այլ բազային փաստաթղթերի իրականացման շուրջ: