ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայաստանյան հեռուստաընկերությունների մեկը սկսել է վավերագրական ֆիլմ նկարահանել հնագույն Պալմիրա քաղաքում և Սիրիայի մի շարք այլ շրջանում «Իսլամական Պետություն» ահաբեկչական կառույցի գործած ավերածությունների մասին։ Այս մասին հայտնում է Sana գործակալությունը։
Սցենարիստն ու ռեժիսորը Վալտան Վանեսյանն է։ Ըստ նրա՝ ֆիլմը ներկայացնելու է, թե ինչ է կատարվել Պալմիրայի հնագիտական արժեք ներկայացնող կառույցների հետ ահաբեկիչների հարձակումից հետո։ Ֆիլմը կօգնի լայն հասարակությանն իմանալ ճշմարտությունն այդ ողբերգական իրադարձությունների ու գրոհայինների բարբարոսության մասին։
«Պալմիարան քաղաքակրթության դեմ ցանկացած ագրեսիայի դիմակայության խորհրդանիշն է մնում», – նշել է Վանեսյանը։
Ֆիլմի հեղինակը կարծում է, որ Սիրիան ահռելի պատմական ու մշակութային ժառանգություն ունի ու անհրաժեշտ է փաստագրել բոլոր այն հանցագործությունները, որոնք արվում են ընդդեմ համաշխարհային ժառանգության։