Շիրակում 42-ամյա տղամարդը կտրել է կոկորդը. սա ինքնասպանության առաջին փորձը չէ՞

Գյուղում ապրող ազգականներից մեկը զանգահարել է տղամարդուն և հասկացել, որ մի բան այն չէ, քանի որ տղամարդը խռխռացել է ու չի կարողացել բառերն արտաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 Հունիս — Sputnik. Շիրակի մարզում 42-ամյա մի տղամարդը կտրել է կոկորդը` ցանկանալով վերջ տալ կյանքին։

Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ պարանոցի վրա մի քանի սանտիմետր երկարությամբ վնասվածքով Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ։ Բժիշկները մեծ ջանքերի գնով կարողացել են փրկել նրա կյանքը փրկել, չնայած շնչափողն ամբողջությամբ կտրված է եղել։

Պարզվել է, որ նա տանը դանակով կտրել է կոկորդը, որպեսզի կյանքին վերջ տա։ Տղամարդը մենակ է ապրում։ Գյուղում ապրող ազգականներից մեկը զանգահարել է նրան և հասկացել, որ մի բան այն չէ, քանի որ տղամարդը խռխռացել է ու չի կարողացել բառերն արտաբերել։ Ազգականն անմիջապես գնացել է նրա տուն ու տեսել, որ տղամարդն արնաքամ է լինում։ Նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել։

Տղամարդը դիտմա՞մբ է նետվել ավտոբուսի առաջ. ինքնասպանության դեպքի մանրամասները

Այս պահին ինքնասպանության փորձ կատարածը վերակենդանացման բաժանմունքում է։ Գյուղում խոսում են, որ նա վերջերս է Ռուսաստանից վերադարձել, որտեղ ևս կյանքին վերջ տալու փորձ է կատարել։

Իրավապահները պարզում են տղամարդու` այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։

Ինքնասպանության փորձ Լոռիում. 22-ամյա աղջիկը ժավելաջուր է խմել