Բուրյաթիայում վթարային վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է այրվել, կան զոհեր. տեսանյութ

Թռիչքից գրեթե անմիջապես հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Օդանավի անձնակազմը որոշել է օդանավակայան վերադառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Նիժնեանգարսկի օդանավակայանում ԱՆ-24 ուղևորատար ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ մահացել են անձնակազմի երկու անդամները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսեյ Ֆիշեին։

Լեհաստանում ինքնաթիռը գետն է ընկել ավիաշոուի ժամանակ․ տեսանյութ

Դեպքը տեղի է ունեցել այսօր` հունիսի 27-ին։ Օդանավում եղել են 43 մարդ, վթարային վայրէջքի ժամանակ տուժել են 7–ը։

«Մահացել են երկու օդաչուները, ուղևորները ողջ են։ Փրկվել են 42 մեծահասակ և մեկ երեխա։ 7 մարդ վնասվածք են ստացել», – հայտնել է մամուլի քարտուղարը։

Նշվում է, որ «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 ինքնաթիռը Նիժնեանգարսկից Ուլան Ուդե է մեկնել հունիսի 27-ի առավոտյան։

Թռիչքից գրեթե անմիջապես հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Օդանավի անձնակազմը որոշել է օդանավակայան վերադառնալ։ Նախնական վարկածով` վայրէջքի ժամանակ օդանավը 100 մետր դուրս է եկել թռիչքուղուց և բախվել մաքրման կառույցներին։ Ինքնաթիռն այրվել է, սակայն ուղևորներին հասցրել են տարհանել։

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր