Աշխատանքից ազատված դատախազներն ուզում են վերադառնալ. «Ժողովուրդ»

Մեկ դատախազ արդեն իսկ դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազություն` աշխատանքի վերականգնման հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. 10 տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունից ազատված դատախազները դիմում են դատարան՝ համակարգ վերադառնալու նպատակով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ՌԴ դեսպանն ու գլխավոր դատախազը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումները

Ըստ պարբերականի` առաջին դեպքն արդեն իսկ «ընթացքի մեջ» է։

«2019 թվականի հունիսի 21-ին Մարիամ Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան։ Նա պահանջել է, որ դատարանն անվավեր ճանաչի 2009 թ. ՀՀ գլխավոր դատախազի՝ իր հանդեպ կարգապահական տույժ կիրառելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը»,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ 2004-2013 թվականներին ՀՀ գլխավոր դատախազությունը ղեկավարել է Աղվան Հովսեփյանը։

Դատարանը սխալ է թույլ տվել. դատախազը պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին