ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ռեֆերենս լաբորատորիաների ստեղծման նախագիծը քննարկվում է ՀՀ կառավարությունում։ Այս մասին այսօր ԱԺ քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը։
Նրա խոսքով` այժմ ինչ-որ մթերք ստուգելու համար այն լաբորատորիա են ուղարկում։ Խախտում հայտնաբերելու դեպքում դիմողն այլ լաբորատորիայում կրկնակի ստուգում անցկացնելու իրավունք ունի։ Ծայրահեղ դեպքում, եթե եզրահանգումները տարբեր են, կարելի է նաև երրորդ լաբորատորիայի դիմել։ Բայց չկա լաբորատորիա, որը վերջին արտյան կհամարվի։
Ընդ որում` մի քանի նման լաբորատորիա կարող է լինել։ Լաբորատորիա կա, որ ավելի ուժեղ է մանրէների ստուգման հարցում, մյուսը` ծանր մետաղների, մյուսը` ԳՄՕ–ի։ Դանիելյանը կարծում է, որ տարբեր լաբորատորիաներ կարող են ռեֆերենս լինել այնտեղ, որտեղ դրանք ավելի ուժեղ են համարվում։
Երևանի հայտնի ռեստորաններից մեկում ժամկետանց ու առանց մակնշման մթերք է հայտնաբերվել
«Իսկ, քանի դեռ նման լաբորատորիաներ չկան, միշտ կասկածի տեղ է մնում և՛ արտադրողների, և՛ հանրության մոտ», – ավելացրեց նա։
Այժմ կառավարությունում քննարկում են` ինչ սկզբունքով պետք է ընտրվեն ռեֆերենս լաբորատորիաները։ Այդ սկզբունքները սահմանված կլինեն կառավարության հատուկ որոշմամբ։
Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չկա. ինչո՞ւ են խոզերը սատկել Սյունիքում